Posted in Մայրենի

Խիղճը

Մի անգամ ես ու հայրիկս Երևանից դեպի տուն(Ջերմուկ) գալու ճանապարհին՝ Նորավանքի մոտակայքում կանգնած մի ոզնի ենք տեսնում։ Որոշում ենք վերցնել ոզնուն և տանել ու բաց թողնել մեր Ջերմուկի հողամասում։ Մենք նրաт կերակրեցինք ու պահեցինք ողջ գիշեր, որպեսզի հաջորդ օրը տանենք հողամաս։ Նա շատ անհանգիստ էր ամբողջ գիշեր, մենք հասկացանք, որ նա թողել էր իր ձագուկներին և որոշեցինք նրա ետ վերադարձնել այնտեղ, որտեղից որ բերել էինք։ Քանի որ արդեն մայիսյան տոներն էին և ընտանիքով որոշել էինք գնալ Նորավանք ոզնուն մեզ հետ վերցրեցինք և բաց թողեցինք այնտեղ, որտեղից որ վերցրել էինք։ Երբ մենք նրան իջեցրեցինք մեքենայից, նա վազեց դեպի իրեն ծանոթ վայրերը։ Ես շատ երջանիկ էի, որ ոզնին վերադարձավ իր ձագուկների մոտ։ Հասակացա, որ պետք չէր նրան կտրել իր բնությունից, իր ընտանիքից ու ձագուկներից։