Posted in Մաթեմատիկա

ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ

1.Համեմատե՛ք կոտորակները

7/6 < 5/3
2/3 > 1/2
21/22 և<32/33
15/17< 21/20
2.Գրե՛ք այն բոլոր բնական թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն

  • */5 < 13/5 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12
  • */5 < 2/5 1
  • 4/7 > */7 1,2,3
  • 1>*/4 1, 2,3

3.Արդյո՞ք միշտ է անկանոն կոտորակը մեծ կանոնավոր կոտորակից: Բերեք մի քանի օրինակներ:

Այո, քանի որ անկանոն կոտորակը ամբողջ մաս ունի:

4.Գրե՛ք 7/10-ից մեծ այն բոլոր կոտորակները, որոնց համարիչը 7 է:

7/1, 7/2, 7/3, 7/4, 7/5, 7/6, 7/7, 7/8, 7/9

6.Գրե՛ք 17/9-ից փոքր բոլոր այն կոտորակները, որոնց հայտարարը 9 է:

1/9, 2/9, 3/9, 4/9, 5/9………..15/9, 16/9

7.Լրացրե՛ք աղյուսակը:

 Գումարելի 3/8 5/24 37/81 61/72 39/45 82/81
 Գումարելի 11/18 9/16 5/27 17/48 16/25 71/36
 Գումար29/18 37/48 52/81 257/216 113/75 967/324
Posted in Մայրենի

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։