Posted in Մայրենի 6

Իմ ամառը և իմ կարդացած գիրքը

Ամառը սկսեց Արատեսի հրաշալի եռօրյա ճամփորդությունով։ Ես առաջին անգամ մոտիկից շփվեցի մեղուների հետ։ Ընկեր Արմինեի հետ փոխեցինք մեղուների շրջանակները, որպիսի մեղուները նոր մեղր պատրաստեն։ Շատ գեղեցիկ էր, երբ մենք տեսնում էինք, թե ինչպես են մեղուները հնգանկյուն բջիջների մեջ քաղցրահամ մեղր պատրաստում ։ Ես իմ ամռան ընթացքում այցելել եմ գյուղ՝ Աղավնաձոր՝ պապիկիս, տատիկիս մոտ հանգստանալու։ Ես օգնել եմ պապիկիս վերանորոգել մեր կիսակառույց շենքը, ինչպես նաև կառուցել պապիկի համար արհեստանոց։ Ամառային արձակուրդների կարևոր մասն էր նաև ձկնորսությունը։ Հաճախ գնում էինք Արփա գետ ձուկ որսալու և մի քիչ ամառվա շոգից զովանալու համար։ Պապիկիս հետ մի գեղեցիկ փայտե սեղան ենք պատրաստել և դրել այգու ծառերի տակ և այնտեղ վայելել համեղ մրգեր։ Երեկոյան ժամերին երբ արդեն արևն ուզում էր մայր մտնել հաճույքով ես օգնում էի պապիկին ջրելու այգու ծառերն ու բանջարանոցը։ Ես ամառային աարձակուրդներին անցկացրել եմ հորաքրոջս տղայի հետ և ամեն օր հաճախել ենք գյուղի կենտրոնում կազմակերպվող ճամբարային սպորտային խաղերին։ Այնտեղ ես ծանոթացա շատ նոր ընկերների հետ և մենք շատ մտերմացանք և հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Պապիկս պատրաստել է թոնրատուն, որտեղ մենք պատրաստում ենք շատ համեղ խորոված, իսկ տատիկս թխում էր թոնրի համեղ հայկական գաթա և բաղարջ։ Ես իմ ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ ,,101 դալմատիններ,, գիրքը, ինչպես նաև դիտել եմ ֆիլմը և մուլտֆիլմը։ Ես այդ գիրքը կարդալիս հասկացա, որ կա մի կին, ով գողանում էր քաղաքի բոլոր դալմատիններին և սպանում նրանց ,որպեսզի դալմատինների մորթուց իր համար մուշտակ կարի ։ Մի քանի օր հետո դալմատինների հայրն ու մայրը եկան և ազատեցին դալմատիններին։ Նրանք շատ դժվար ճանապարհով անցան՝ ցուրտ ձմեռ, փոթորիկ։ Ես այս գիրքը կարդալով հասկացա, որ պետք չէ շներին ոչնչացնել մի հատ մուշտակ կարելու համար։ Ես իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը կամ դիտել ֆիլմը կամ մուլտֆիլմը։ Այսպիսին էր իմ ամառը։

Leave a comment